Չորեքշաբթի, Մայիս 21
Մասնաճյուղի կառավարիչ
Բարձրագույն
3-5 տարի
Ներկայացվող պահանջներ՝ • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում, • բանկում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից 3-ը ղեկավար պաշտոնում, • ՀՀ բանկային օրենսդրության, հաճախորդների սպասարկման և վարկավորման գործընթացների գերազանց իմացություն, • բանակցությունների վարման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ • ՀԾ-Բանկ ծրագրի գերազանց իմացություն, • զարգացած ղեկավարման հմտություններ, • որոշումներ կայացնելու ունակություն, • արագ փոփոխվող միջավայրում խնդիրների լուծման կարողություն, • անալիտիկ մտածելակերպ, • անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն:
Կարևոր չէ
ամբողջ օրը (09:00 - 18:00)
Աշխատանքային պարտականություններ՝ • հաճախորդների կարիքների բացահայտում, անհատական մոտեցման ապահովում և ծառայությունների միջոցով դրանց լիարժեք բավարարում, • մասնաճյուղում բանկային ծառայությունների մատուցման բարձր որակի կազմակերպում, • գործող ռիսկերի կառավարման և բանկի ներքին քաղաքականությունների ու կարգավորումների պահպանում, • բանկային պրոդուկտների վաճառքների ակտիվ իրականացում և խաչաձև վաճառքների խթանում, • մասնաճյուղի առջև դրված ֆինանսական և գործառնական նպատակների արդյունավետ իրականացում, շահութաբեր և կայուն գործունեության ապահովում, • թիմի արդյունավետ կառավարում՝ ներառյալ աշխատակիցների ընտրություն, վերապատրաստում, մոտիվացում և կատարողականի կառավարում:
Ինչպե՞ս դիմել՝ Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ վերնագրում նշելով «Մասնաճյուղի կառավարիչ»:
Աշխատատեղի նկարագրություն՝ Evoca-ն փնտրում է մասնաճյուղի կառավարիչ, ով պատասխանատու կլինի վաճառքների զարգացման, սպասարկման բարձր ստանդարտների պահպանման և անձնակազմի արդյունավետ կառավարման համար։ Ի՞նչ արտոնություններ կստանաք Դուք՝ Մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի աշխատանքային միջավայր, որը նպաստում է աշխատակիցների աճին և զարգացմանը: Միանալով Evoca-ի թիմին, Դուք կստանաք՝ • բժշկական ապահովագրություն, • ճամփորդական ապահովագրություն, • Evoca-ի պրոդուկտների և ծառայությունների արտոնյալ պայմաններ, • տոնական և տարեվերջյան բոնուսներ, • բոնուսներ ամուսնության կամ երեխայի ծննդյան առթիվ, • վճարվող հանգստյան օրեր, • սպորտ փաթեթ, • անգլերեն լեզվի դասընթացներ, • շարունակական կրթության և զարգացման լայն հնարավորություններ (մասնակցություն միջազգային կոնֆերանսներին, գործուղումներ արտերկիր, հնարավորություն ստանալու միջազգային հավաստագրեր և սովորելու աշխարհի լավագույն համալսարաններում):
2025-06-06
Դիտում` 382 ( Տեղադր.՝ 2025-05-07)
20.05.2025 | 22:30 «Խաղի կանոնները պետք է ճիշտ սահմանել». Կոնցեռն Դիալոգի կորպորատիվ իրավունքի թիմը կօգնի նվազեցնել ռիսկերը
20.05.2025 | 16:25 Երեւան-Բաթումի-Երեւան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից
20.05.2025 | 15:58 ԱրմՍվիսԲանկը ՎԶԵԲ-ի կողմից արժանացել է երկու մրցանակի
20.05.2025 | 15:15 Առողջապահության ոլորտի առաջին ընկերությունը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայում
20.05.2025 | 11:42 Մինչեւ մայիսի 26-ը «Դոն Կիխոտն» ու «վիշապները» գիրքն առցանց վաճառվում է հատուկ գնով
20.05.2025 | 11:00 Կոնվերս Բանկը ConFEAS 2025-ի Ոսկե հովանավորն է
20.05.2025 | 10:27 «Մելլաթ բանկն ապահովում է Հայաստան-Իրան առեւտրաշրջանառության ավելի քան 50%-ը». բանկը 30 տարեկան է
19.05.2025 | 17:14 Միջազգային կրթական ծրագրեր՝ մինչեւ 25% զեղչով Evoca Visa քարտապանների համար
19.05.2025 | 12:30 Փոխանցման 1% հատուկ սակագին՝ ԱրարատԲանկի հաճախորդների համար
19.05.2025 | 12:27 Ամիօ բանկը բիզնես վարկեր է տրամադրում շահավետ տոկոսադրույքով
19.05.2025 | 11:20 Կոնվերս Բանկը UX/UI Battle-ի գլխավոր գործընկերն է
19.05.2025 | 10:53 Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը
DICA-ը հայտարարում է աուդիտ իրականացնող անձի ընտրության մրցույթ 16.05.2025
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2025 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau